ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ամերիկան ղեկավարում են նրանք, ովքեր հիմնադրել են այն

Ամերիկան ղեկավարում են նրանք, ովքեր հիմնադրել են այն
24.02.2025 | 11:13

Այն տպավորությունն է, որը ահա Թրամփը ընտրվեց և իրականացնում է այն քաղաքականությունը, որն ինքը և իր կուսակցությունը համարում են ճիշտ ԱՄՆ-ի համար։ Այո, դա այդպես է․ նրանք, իսկապես, իրականացնում են այն, ինչ համարում են, որ ճիշտ է ԱՄՆ-ի համար։ Դա նրանց համոզմունքն է։ Սակայն բանն այն է, որ ոչ թե իրենք են սկզբից եկել և հետո իրականացնում են այդ քաղաքականությունը, այլ այդ քաղաքականությունը որոշվել է որ պետք է իրականացվի, և հետո բերվել են այն կադրերը, որոնք լավագույնս կիրականացնեն այդ ծրագիրը։ Ամերիկան ղեկավարում են նրանք, ովքեր հիմնադրել են այն։ Անշուշտ, սերունդներ են փոխվել, բայց «հիմնադիր խորհուրդը» դեռ ինքն իրեն չի լուծարել։ Ի դեպ, Բայդենին, նախագահի պաշտոնը թողնելուց անմիջապես հետո, բացեիբաց շնորհել են մասոնության պատվավոր 33-րդ աստիճանը։ Ուրեմն, լավ է կատարել հանձնարարությունները, այդպես չէ՞։ Այլապես, ինչու՞ պետք է գնահատեին։ Բնականաբար, այսօր մասոնական օթյակները նախկին գործառույթները չունեն։ Երբ իրենց 300-ամյակի կապակցությամբ Լոնդոնում, Փարիզում և, կարծեմ, Նյու Յորքում բացվեցին Մասոնության պատմության թանգարաններ, արդեն պարզ էր, որ գործառույթները փոխանցված են այլ կառույցների։ Ինչու եմ այս ամենին անդրադառնում, որովհետև ուզում եմ ասել, որ «Թրամփ» երևույթը ոչ թե պատահականություն է, այլ, այսպես ասած, «պատմական անհրաժեշտություն»։ 2018-ի մայիսին, երբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության ղեկավար նշանակեցին թրքամետ և բացահայտ թրքասեր Ջինա Հասպելսին, որը 1996-1998 թթ. աշխատել էր Բաքվի ԱՄՆ դեսպանությունում, որպես տարածաշրջանում հատուկ օպերացիաների կազմակերպման պատասխանատու, իսկ այնուհետև մի քանի ամիս անց մյուս թրքամետին և Էրդողանի բարեկամ Ռիչարդ Մուրին նշանակում են Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավար, արդեն պարզ պետք է լիներ, թե ինչ էին պատրաստվում իրականացնել մեր տարածաշրջանում։ Ես ինքս պատերազմից հետո միայն այդ փաստերը համադրեցի միմյանց և ապշեցի օր առ օր նախագծված ոճրագործության ճշգրտությունից։ Հիմա, թվում է, այլ իրավիճակ է։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և հատուկ ծառայությունների ամենաբարձր պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնք հայտնի են իրենց հայամետ գործունեությամբ։ Նաև փոխվել են Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։ Մնացածը՝ կապրենք կտեսնենք։ Հույսը ամենավերջում է մեռնում։ Իսկ, ընդհանրապես, այն չի՛ մեռնում։ Դուք հիմա կասեք՝ ինչու՞ վերցրեցին, Արցախը, եթե պետք է հետ տան։ Որպեսզի տալու բան ունենան՝ Ռուսաստանի հետ ՈՒկրաինան կիսելիս։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 4498

Մեկնաբանություններ

瀚归柨鐔告灮閹/1684045228">Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան
Պա­հան­ջում են հրա­ժա­րա­կան